Լրահոս
Օրվա լրահոսը

«Աստծո դատաստանից վախեցեք»․ Մանվել Փարամազյանը կկալանավորվի

Փետրվար 07,2022 10:10

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանի որոշմամբ՝ Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի նկատմամբ 2021թ-ի դեկտեմբերի 17-ի Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կայացրած որոշումը բեկանվեց ու Փարամազյանը կկալանավորվի։ Բախշիյանի որոշմամբ Մանվել Փարամազյանի կալանքը փոխվել էր 70 մլն դրամով։

Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կալանավորվել է հուլիսի 10-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) եւ 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։

«Աստծո դատաստանից վախեցեք։ Ո՞ւր եք փախչելու»,-որոշումը հրապարակելուց հետո դատավորին ասացին Մանվել Փարամազյանի համակիրները։

Մանվել Փարամազյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանի կայացրած որոշումը կբողոքարկվի Վճռաբեկ դատարան։

Նշենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի լիազորությունները Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ կասեցվել են։ Նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ։ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվել է  եւ այսօր ժամը 11-ին կհրապարակվի որոշումը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28