Լրահոս
Օրվա լրահոսը

Շպրտենք մեր անդացուպերը՝ մեր երեւակայած կարիքի պատրանքից, մենք քայլելու ու վազելու ունակ ազգ ենք

Փետրվար 07,2022 13:30

Վաղ մանկությունից, երբ ես ապրում էի Լիբանանում, անընդհատ լսում էի, թե ինչպես են հայերը պնդում այս գաղափարները, որ մեզ անհրաժեշտ են որոշ անդացուպեր, որ մենք կաղող ազգ ենք, որ մենք արհեստական աջակցության կարիք ունենք, մենք չենք կարող ինքնուրույն քայլել, մենք երբեք չպետք է փորձենք կամ մտածենք վազելու մասին, դա անխոհեմ կլինի՝ մենք կընկնենք: Դա վախի զենքն էր՝ քողարկված որպես «իմաստություն»: «Ժողովուրդ, զգույշ, եթե սովետմիությունը հանկարծ փլուզվի՝ Թուրքիան ներխուժելու է», «Ժողովուրդ, լուռ մնացեք, նացիստական Գերմանիան պատրաստվում է հարձակվել տարածաշրջանի վրա, Թուրքիան սպասում է հարմար պահի ներխուժելու համար, ԱՍՏՎԱԾ օրհնի եւ երկարացնի Ստալինի կյանքը», «Ամեն ինչ լավ է, սուս, մոռացեք Նախիջեւանի, Ջավախքի եւ Ղարաբաղի մասին, ճիշտ է՝ դրանք հայկական հողեր են, բայց մեզ պաշտպանում է Խորհրդային Միությունը, թե չէ ադրբեջանցիները մեզ կկոտորեն, մեր բախտը բերել է, որ Բաքվի ղեկավարները բոլշեւիկներ են»։ Կամ թե՝ «Ժողովուրդ, լռեք ու հանգիստ մնացեք, ՆԱՏՕ-ի հետ դաշնակից Թուրքիան պատրաստվում է հարձակվել Հայաստանի վրա, մեր բախտը բերել է, որ Վարշավայի պայմանագիրը պաշտպանում է մեզ»:

Եվ երբ Վարշավայի պայմանագիրը փլուզվեց, Արեւելյան Եվրոպայի երկրները մեկ առ մեկ լքեցին Մոսկվան եւ նույնիսկ նրանցից շատերը հետագայում միացան ՆԱՏՕ-ին, բայց ՆԱՏՕ-ի դաշնակից Թուրքիան եւ ՆԱՏՕ-ն չներխուժեցին Հայաստան:

Հետագայում՝ 32 տարի առաջ Խորհրդային Միությունը թղթի պես փլուզվեց, եւ մենք Սփյուռքում մտածեցինք՝ «կորցրինք մեր հայրենիքը, բայց ոչինչ չեղավ»։

Մենք միշտ պետք է փնտրենք Ռուսաստանի խնամակալությունը, երբեք չպետք է փորձենք տխրեցնել Կրեմլին, երբեք չպետք է սխալ տպավորություն թողնենք Մոսկվայի վրա, նույնիսկ եթե նրանք մեզ վատ են վերաբերվում, մենք երբեք չպետք է ցույց տանք, որ մենք նեղված ենք, դա կլինի անխոհեմ, իհարկե, մի քանի անգամ վատ են վարվել մեզ հետ, բայց այսպես են վարվում մեծ ազգերը՝ ելնելով իրենց շահից, ոչնչից, շուտով այլ իրավիճակներ կստեղծվեն, եւ նրանք մեզ կօգնեն, ամենակարեւորը՝ երբեք չպետք է նրանց դժգոհություն ցուցաբերենք:

2018 թվականն էր, մարդիկ փոփոխություն էին ուզում, իսկ ոմանք «տհասհեղափոխականներին» խորհուրդներ են տալիս. «ժողովուրդ, հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում, չենք չափազանցնում, սահմանին ադրբեջանցիներ են հավաքվում»։

Եվ վերջապես՝ «Ժողովուրդ, հանգիստ մնացեք, այլապես կվերադառնան նախկինները»:

Խորհրդարանի ներսում գեներալ Սեյրանը «Ելք» դաշինքին խորհուրդ տվեց մոտավորապես այսպիսի մեսիջով. «Արի հիմա բոլորս մոռանանք սրա մասին՝ համախմբվենք, մոռանանք էս ավելորդ գաղափարները»:

Մտածողության այս գիծը պետք է ավարտվի, դա է, որ խեղել է ազգի ուղին դեպի հզոր հանրապետություն դառնալու, հզոր հանրապետություն, որին բոլորը հարգում են եւ ուզում են դաշնակից լինել, վատ վերաբերմունքի, հնազանդության հետ հաշտվելու ներկայիս խեղված մտածելակերպը, ինքնագնահատականի բացակայությունը բերեց աղետի հետեւից աղետի, եւ այն գաղափարը, որ մենք կարիք ունենք խնամակալության, խնամքի, որպեսզի պաշտպանվենք, հենց այն քաղաքականությունն է, որը մեզ հանգեցրեց ռազմական եւ քաղաքական աղետների եւ անապահովության:

Շպրտենք մեր անդացուպերը, եկեք ձերբազատվենք նրանցից:

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ
Լիբանանահայ բլոգեր

«Առավոտ» օրաթերթ
05.02.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28