«Ամեն քայլափոխի հանդիպում ես նման պատկերների, որոնց կողքով անցնում ենք: Սիրտ չկա ուրախանալու, պարզապես աշխատում եմ անաշխատունակ տարիներս փոքր գեղեցկություններով լցնել: Մի քիչ զարմանալու եւ հիանալու առիթներ ստեղծել անհրապույր ու գորշ այս օրերին: Ես նկարում եմ միայն»,-ասում է Իրանից Հայաստան տեղափոխված լրագրող Շաքե Ա. Պետրոսյանը, որի «Մայրաքաղաքային շարքն» արվել է Լեոյի եւ Կոնդի փողոցներում:
Նկարներում «Կոնդի տուն»՝ «Kond hause» սրճարանի եւ կից հրաշալի շենքի մուտքն է, Լեոյից դեպի Կոնդ տանող մայթը:
«Կոնդի տունը անցյալ դարի չքնաղ մի տուն է, վերին հարկի պատերին ֆիլմերի ազդագրեր են, տանիքին՝ սնդուկներ»,-ասում է Շաքեն:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
05.02.2022