Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՌՀ անդամի առաջադրման եւ ընտրության թեմայով խոսելիս՝ Դ՛Օնտի բանաձեւը մի հիշատակեք․ Տիգրան Հակոբյան

Փետրվար 06,2022 22:34

Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը

Շուտով Ազգային ժողովը կընտրի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 7-րդ անդամին: Մի շարք լրատվամիջոցներ համոզում են հասարակությանը, որ, ըստ այսպես կոչված Դ՛Օնտի բանաձեւի, այդ վերջին անդամը պետք է պարտադիր ընտրվի ընդդիմադիր ֆրակցիաների կողմից առաջադրված թեկնածուներից:

Դա այդպես չէ: Դ՛Օնտի հայտնի բանաձեւի նպատակն է խորհրդարանի ղեկավար կազմում ամրագրել ԱԺ ընտրությունների արդյունքներով մանդատներ ստացած քաղաքական ուժերի հարաբերակցությունը: Այլ մարմինների (ՍԴ, ԿԸՀ, ՀՌՀ, այլ) ձեւավորման պարագայում օրենսդրությունը չի նախատեսում այդ բանաձեւի կիրառումը:

Ավելին, կիրառումը անտրամաբանական կլիներ եւ կարժեզրկեր մեր Հանձնաժողովի գործունեության ամբողջ իմաստն ու էությունը, քանի որ ՀՌՀ անդամները կուսակցական չպետք է լինեն, քաղաքականությամբ չպետք է զբաղվեն, այս կամ այն կուսակցության շահերից բխող որոշումներ չպետք է կայացնեն…

Ուրեմն, Հանձնաժողովի անդամ լինելու պայմանը քաղաքական ուժերի ներկայացվածության ապահովումը չի ՀՌՀ-ում: Այլ հատկանիշներ են անհրաժեշտ կամ հակացուցված թեկնածուներին: Հակացուցվածներից են՛ չարությունը, ատելությունը այլ հայացքներ ունեցող անձի կամ ուժի նկատմամբ, լայնախոհության, ինքնուրույն որոշումներ կայացնելու կամքի բացակայությունը, դեստրուկտիվ վարմունքը….

Ուստի խնդրանքս լրատվամիջոցներին. ՀՌՀ անդամի առաջադրման եւ ընտրության թեմայով խոսելիս՝ Դ՛Օնտի բանաձեւը մի հիշատակեք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28