Լրահոս
Օրվա լրահոսը

Վարկած կա, որ պակիստանցի երեխայի մայրը հորինել է` ազգային հողի վրա Գերմանիայում ապաստան ստանալու համար. Մնացական Բիչախչյան

Փետրվար 06,2022 18:46

Ոստիկանության գնդապետ Մնացական Բիչախչյանի ֆեյսբուքյան գրառումը

Հանցանքի մասին հայտարարությունը կարող է շատ հեռու լինել իրականությունից:
Պակիստանցի երեխայի մոր ասածը կայծակնային արագությամբ ներխուժեց ամենուր, ամեն մի անկյուն: Հիմքը՝ մոր գրածը:
Դե հիմա էլ վարկած կա, որ մայրը հորինել է ազգային հողի վրա Գերմանիայում ապաստան ստանալու համար:

Դա էլ տարածեք: Թե՞ դա էմոցիոնալ չէ:

Նաև կարծում եմ՝ պետք է վերանայել պաշտոնական լրահոսի մատուցման մեթոդիկան:
Հանցանքի մասին ամեն մի հայտարարություն մի տարածեք րոպեական ճշգրտությամբ ու տառացի: Հետո սկսվում է. տեսա՞ք ինչ եղավ, բա, էս ինչ ազգ ենք, մորթել մեղավորին, այրել…

Լուրը կարդում են 1 միլիոն, հերքումը՝ 100 հազար, որից 90 հազարը չեն հավատում հերքմանը: Եվ այդպես էլ այդ մանկապարտեզը մարդկանց հիշողության մեջ կմնա երեխա խոշտանգող, որովհետև, եթե չհաստատվի էլ, ասելու են՝ բա տեսաք, տարան կաշառեցին քննիչին, դատավորին, բայց խեղճ պակիստանցի երեխա: Իսկ այդ ժամանակ երեխան արդեն մոր հետ եվրոպաներում կլինի: Խեղճ երեխա…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Mika says:

    պատասխանատվության ենթարկեք մորը սուտ մատնության համար, որը միտված է միջ էթնիկ և միջկրոնական ատելություն սերմանելուն։ ում ասես էդ հոդվածով փորձում եք դատել, իսկ իսկական մեղք գործածին ոչ

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28