Լրահոս
Օրվա լրահոսը

Կանաչ գրատեն՝ կաղամբազգիներով եւ բեշամել սոուսով (տեսանյութ)

Փետրվար 06,2022 17:31

Գրատենի՝ սպիտակ թանձրուկով եւ պանրով եփված բրոկոլիի եւ ծաղկակաղամբի այլ տարբերակներ տարիներ առաջ ներկայացրել ենք այստեղ եւ այստեղ: Այսօրվա տարբերակում կաղամբազգիները՝ բրոկոլին, բրյուսելյան կաղամբն ու ծաղկակաղամբը բեշամել թանձրուկով են, պանրով եւ պեստո սոուսով: Արտակարգ համեղ ուտեստ էր ստացվել:

Անհրաժեշտ մթերքները

Ծաղկակաղամբ, բրոկոլի եւ բրյուսելյան կաղամբ- յուրաքանչյուրից 0,5 կգ (կարող եք վերցնել միայն մի կամ երկու տեսակը)

Պանիր՝ ցանկացած տեսակի -մոտ մեկ բաժակ

Պեստո թանձրուկ– 2 ճաշի գդալ

Բեշամել թանձրուկի համար՝

Կաթ-0,5լիտր

Կարագ-50 գրամ

Ալյուր-2 ճաշի գդալ

Մշկընկույզ (мускатный орех)- 1/4 թեյի գդալի չափ

Պատրաստման եղանակը

Բանջարեղենը նախապես թեթեւակի՝ 2-3 րոպեով խաշում ենք աղ արած ջրի մեջ, այսպես ասած՝ «վախեցնում» ենք:

Ապա պատրաստում ենք բեշամել թանձրուկը: Ալյուրը բովում ենք կարագով, քիչ-քիչ ավելացնում կաթը: Անընդհատ խառնում ենք, մինչեւ զգանք, որ պնդանում է, անջատում ենք եւ ավելացնում մշկընկույզը:

Խոշոր անցքերով քերիչով քերում ենք պանիրը: Կարող եք վերցնել ինչպես մի տեսակի, այնպես էլ՝ մի քանի տեսակի պանիրներ:

Պեստո թանձրուկն (ի դեպ, կարող եք ինքներդ պատրաստել, պատրաստման եղանակը՝ այստեղ) ավելացնում ենք բեշամելի վրա, լավ խառնում: Ջեռոցի հրակայուն ամանի մեջ մի փոքր թանձրուկ ենք լցնում, ապա դասավորում բանջարեղենը, վրայից լցնում մնացած թանձրուկը, դրա վրայից՝ պանիրը եւ դնում նախապես 200 աստիճան տաքացրած ջեռոցը մոտ 20-30 րոպեով:

Մանրամասները՝ տեսանյութում.

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28