Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք վերածվել ենք մի երկրի, որտեղ կալանքը կիրառվում է որպես պատիժ` ցուցադրաբար. Էլինար Վարդանյան

Փետրվար 06,2022 15:49

Տպավորություն է, որ Նարեկ Մանթաշյանի հետ վարվում են այնպես, ինչպես կվարվեին տեռորիզմի համար քրեական հետապնդման տակ գտնվող իրավախախտի հետ։ Այն, որ Մանթաշյանին ցուցադրաբար պատժում են, որևէ այլ կասկածի տեղիք չի թողնում։

Երեկ Մանթաշյանի փաստաբանները տեղեկություն տարածեցին, որ նրա առողջական վիճակը կտրուկ վատացել է: Նրա շաքարային դիաբետը հասել է 27 նիշի: ԱԱԾ-ն արգելել է Ն.Մանթաշյանին հեռախոսազրույցներ ունենալ և փաստացի այդ արգելքը տարածել է նաև պաշտպանների հետ կապի վրա։ Խայտառակ ապօրինության հետևանքով վերջինս զրկվել է հնարավորությունից իր առողջական վիճակի մասին տեղյակ պահել փաստաբաններին։

Պաշտպանները միայն ՔԿՀ այցելելու արդյունքում են տեղեկացրել, որ Մանթաշյանը հոսպիտալացվել է: Տարբեր ԲԿ-ներում Նարեկ Մանթաշյանին փնտրելուց հետո, պաշտպանները նրան կարողացել են գտնել միայն վերջինիս կրկին ՔԿՀ տեղափոխելուց հետո: Մանթաշյանի ինքնազգացողությունը շարունակում էր մնալ ծանր:

Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ մենք վերածվել ենք մի երկրի, որտեղ կալանքը կիրառվում է որպես պատիժ, ցուցադրաբար, որպեսզի մյուսների համար լինի ազդակ։ Որպեսզի ցանկացած անձ հասկանա, որ դժգոհությունը իշխանությունից կարող է դիտարկվել որպես իրավախախտում, իսկ դրա համար իշխանություններին ծառայող իրավապահները «հիմքեր» կգտնեն, և որ ամենակարևորն է, դրանից հետո նրան կարող են վերաբերել որպես վտանգավոր ահաբեկչի։

Իշխանություններն, ըստ էության, հաշվեհարդար են տեսնում Նարեկ Մանթաշյանի հետ, վերջինիս պատժում են կալանքով։ Այլ հետևությունների տեղիք չի մնում։

Հայաստանում իրավունքի, օրենքի խորը ճգնաժամ է։ Կալանքը, որպես քաղաքական հաշվեհարդարի միակ ձև, այս իշխանության այցեքարտն է: Մարդու իրավունքների և ազատությունների սահմանադրական և իրավական սկզբունքները ոտնահարելը այլևս օրինաչափություն է:

Եթե մենք այսօր համարժեք չարձագանքենք տեղի ունեցող անօրինականություններին, վաղը այս ռեպրեսիվ մեթոդները սպառնալու են հանրային բոլոր դեմքերին, ովքեր կունենան սեփական կարծիք։

Այսպիսին է այսօր «ժողովրդավարության բաստիոն» Հայաստանը։

 

Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ԽՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28