Հայաստանը հայտնի է իր ձեռքբերումներով տարբեր գիտություններում և, իհարկե, մեծ գիտնականների անուններով, որոնց թվում են Արտեմ Ալիխանյանը ՝ ԽՍՀՄ- ում փորձարարական միջուկային ֆիզիկայի հիմնադիրներից մեկը, Ելիզավետա Շահխաթունին՝ ԽՍՀՄ- ում առաջին կին ավիակոնստրուկտորը և 41 համաշխարհային ռեկորդ սահմանած «Անթեյ» ինքնաթիռի ստեղծողը: Նշենք, որ Ելիզավետային «պողպատե հայուհի» էին անվանում։
Սա դեռ, իհարկե, մեր գիտական «թոփ» ցանկի մի մասն է:
Օրինակ ՝ Ալիխանյանի գիտական առաջնորդ և գործընկեր Գերշ Բուդկերը Նովոսիբիրսկում և Մոսկվայում բազմաթիվ հայտնագործություններ և գյուտեր է կատարել պլազմայի ֆիզիկայի և արագացուցիչների ֆիզիկայի բնագավառներում:
Կարդացեք նաև
Իսկ գիտնականի հավատարիմ կողակիցը Մելիք-Փաշաևների ընտանիքի անդամ Ալլան էր:
Ներկայումս հաջողությամբ աշխատում են Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիան (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) և Բուդկերի անվան Սիբիրյան միջուկային ֆիզիկայի ինստիտուտը։
Ռոսսոտրուդնիչեստվո գործակալությունը կազմել է գիտա-արդյունաբերական կենտրոնների «թոփ» ցանկը, որը վերջնականապես քանդում է «համաշխարհային բենզալցակայանի» մասին առասպելը (ի դեպ, այդ ցանկում հայտնվել է Բուդկերի այն ինստիտուտը, որն արտադրում է ռենտգեն ախտորոշիչ ապարատներ և լիցքավորված մասնիկների արդյունաբերական արագացուցիչներ):
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ