«Լավ սովորեք. հատկապես օտար լեզուներ, և ձեր առաջ կբացվի իրական գիտելիքի աշխարհը». այս խորհուրդը ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ամենահաճախն է տալիս երեխաներին հանդիպումների ժամանակ:
Օմբուդսմանն ամփոփում է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում կատարված աշխատանքը. «Ցանկացած որոշման հիմքում պետք է լինի երեխայի լավագույն շահը. երեխաների խնամքի ու պաշտպանություն իրականացնող հաստատություններից մինչև խնամակալության ու հոգաբարձության մարմիններ»:
Կարդացեք նաև
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի պաշտոնավարման 6 տարիների գործունեության ամփոփիչ նախորդ տեսանյութերին ծանոթացեք հետևյալ հղումներով:
Անհատական գործերով աշխատանք՝ https://bit.ly/3GlHzOE։
Կանանց իրավունքների պաշտպանության ուղղությամբ իրականացված աշխատանք՝ https://bit.ly/3rrSYI9։
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հանրային կապերի բաժին