Փետրվարի 5-ին, ժամը 11:39-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Թալին-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի մոտ 58-րդ կմ-ին «ZIL» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Է. Վ., ծնված 1979 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել բետոնե արգելապատնեշին, կողաշրջվել և կախվել դեպի ձորը․ վարորդը տեղում մահացել է։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և վարորդի դին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Կարդացեք նաև
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ