Freedom House կազմակերպությունից հայտնում են
Freedom House-ը խորապես մտահոգված է ՀՀ Քրեական օրենսգրքի՝ ծանր վիրավորանքը քրեականցնող նոր դրույթի կիրառման կապակցությամբ ՀՀ քաղաքացու նկատմամբ կայացված առաջին դատավճռով։
Այս օրենսդրության կիրարկումը, որի արդյունքում միայն 2022 թվականին հարուցվել է ավելի քան 260 քրեական գործ, Հայաստանում ժողովրդավարական նորմերի ակնհայտ հետընթաց է խորհրդանշում և երկյուղալի ազդեցություն ունի ազատ խոսքի վրա։
Մենք ևս մեկ անգամ կոչ ենք անում խորհրդարանին չեղարկել այս օրենքը, որը կոպտորեն խախտում է Հայաստանի Սահմանադրությունը, երկրի՝ ԵԱՀԿ պարտավորություններն ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված սկզբունքները, որոնց կողմ է Հայաստանը։