Եռաբլուրում երդման արարողություն է։ Ձմեռային զորակոչի երիտասարդներն են երդվում՝ ծառայել հանուն Հայաստանի Հանրապետության, անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները եւ պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները։
Կապանցի Արմեն Բաբայանը 2021 թվականի դեկտեմբերի 29-ին է ընկերների հետ զորակոչվել բանակ։ Ասում է՝ հեշտ չէր առաջին երեք օրը, մանավանդ, երբ առաջին անգամ Ամանորը առանց հարազատների ես դիմավորում։ Հիմա արդեն՝ զորամասը իր մեծ ընտանիքն է համարում։ «Հերոսական Եռաբլուրում երդվելը ավելի հպարտացնող է, հանուն Հայաստանի անմահացած հերոսները մեզ ուժ են տալիս»,-ասում է Արմենը։
Կարդացեք նաև
Մանրամասն՝ տեսանյութում
Արմեն ԴԱՎԹՅԱՆ