Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Հարությունյանը` սահմանադրական բարեփոխումների մասին․ Ես ոչ մի ողջամիտ քայլ չեմ տեսնում․ Lragir.am

Փետրվար 05,2022 11:47

Lragir.am-ի հարցերին պատասխանել է արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը

-Պարոն Հարությունյան, ձևավորվել է Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ, ի՞նչ գործընթաց է սա, ի՞նչ պետք է ակնկալել։

-Չեմ կարող ասել, թե սա ինչ գործընթաց է։ Ցանկացած գործ անելուց առաջ սովորաբար ասում են, թե ինչ ախտորոշում ունեն, հետո նոր սկսում են գործել։ Տվյալ դեպքում ես ոչ մի ողջամիտ քայլ չեմ տեսնում։

-Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանի բացատրությունն այն է, որ ուզում են աուդիտի ենթարկել գործող Սահամանադրությունը ու տեսնել՝ լավարկման տեղեր կա՞ն։

-Սահմանադրական բարեփոխումներն սկսվում են ոչ թե աուդիտից, այլ այն ժամանակ, երբ աուդիտ կա և կա անհրաժեշտություն՝ փոփոխություն կատարելու։ Դրանից հետո նոր կատարում են փոփոխություն։

-Ըստ ձեզ՝ գործող Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու կարիք կա՞։

-Իմ կարծիքով՝ չկա։ Ցանկացած փաստաթուղթ կարելի է հավերժ փոփոխել և բարելավել։ Բայց ես այս պահին որևէ հիմնավորում չեմ տեսնում, որ պետք է գործող Սահմանադրությունը փոխվի։ Այս փուլում ես նման անհրաժեշտություն չեմ տեսնում։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28