Ամերիկացի հանրահայտ երգչուհի, երգահան, դերասանուհի, պրոդյուսեր Ջենիֆեր Լոպեսը 52 տարեկան է, բայց նույնքան գեղեցիկ է, ինչպես քսան տարի առաջ: Աստղի չխամրող գեղեցկությունը հանգիստ չի տալիս պապարացիներին: Նրանք ողջ հունվար ամիսը սպասել են Լոպեսի եւ Բեն Աֆլեքի՝ ինչ-որ տեղ հայտնվելուն, որպեսզի «բռնացնեն» լուսանկարեն ու սկանդալային հարցեր տան:
Լոպեսի երկրպագուներից շատերը նրանց սիրավեպի մասին խոսակցությունները զուտ PR քայլ էին համարում, եւ մտածում, որ մի օր նրանց մինչեւ «կոնտրակտը» կավարտվի: Սակայն օրերս երեկոյան Ջեյ Լոյին ու Բենին տեսել են միասին՝ հրաշալի տրամադրությամբ՝ տեղեկացնում է elle.ru-ն:
Ջենիֆեր Լոպեսը կրել է մաքսի կիսաշրջազգեստ՝ շոտլանդական ոճի կտորից, սեւ վերնազգեստ ու անչափ «անկեղծ» բացվածքով տոպ: Բենը նույնպես երեկոյան կերպարի մեջ է եղել՝ մուգ կապույտ անդրավարտիք, վերնաշապիկ ու նույն գույնի զուսպ ոճի վերարկու:
Լրագրողներին Լոպեսն ասել է, որ առաջին անգամ իրեն թեւավորված եւ լիարժեք երջանիկ է զգում նման տղամարդու կողքին: «Սա շատ գեղեցիկ սիրո պատմություն է, հրաշալի է, որ ես երկրորդ նման շանս ունեմ»,-խոստովանել է աստղը:
«Ես ուղղակի ուզում եմ, որ իմ ապագան լեցուն լինի սիրով եւ երջանկությամբ՝ իմ զավակների ու սիրելի տղամարդու հետ: Կարծում եմ, որ բոլորն են ուզում երջանիկ լինել ինչ-որ մեկի հետ, մեկնել ռոմանտիկ ճամփորդության, մի բարձի ծերանալ նրա հետ: Հիմա ես ինձ երջանիկ եմ զգում»,-People ամսագրին ասել է Ջենիֆեր Լոպեսը:
Կարդացեք նաև
Հավելենք, որ Լոպեսն ունի երկու երեխա, որոնց հայրը Մարկ Էնթոնին է։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
04.02.2022