Թուրքիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը շատ կարևոր է: Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխարտգործնախարար Յավուզ Սելիմ Քըրանը Անկարայում փետրվարի 3-ին Թուրքիա-Ադրբեջան դիվանագիտական կապերի հաստատման 30-ամյակին նվիրված համաժողովին:
«Չափազանց կարևոր է, որպեսզի հայկական կողմը զբաղեցնի այնպիսի դիրքորոշում, որը կնպաստի տարածաշրջանում խաղաղությանը, և հետևի Ղարաբաղում հրադադարի ռեժիմի պահպանմանը: Մենք կշարունակենք հետևել դրան: Երեկ Թուրքիայի և Հայաստանի միջև սկսված չվերթները շատ կարևոր նշանակություն ունեն»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ