Բռնցքամարտը, մեղմ ասած, հեշտ մարզաձեւ չէ: Մրցակիցները ռինգում երեք ռաունդ հարվածներ են հասցնում միմյանց: Եվ հաղթում է նա, ով կարողանում է սառը գնահատել իրադրությունը ու ակնթարթորեն ճիշտ կողմնորոշվել:
Մարտի պահին միանգամայն հակառակ հոգեկան իրավիճակում են գտնվում մարզիչ-մարտավկաները: Նրանք ռինգի կողքից անհրաժեշտ հուշումներ են անում բռնցքամարտիկներին, սակայն որպես կանոն չեն կարողանում զսպել իրենց հուզականությունը: Այլ կերպ ասած, նրանց աշխատանքը, թերեւս, ամենադժվարն է:
Aravot.am-ի ֆոտոխցիկը բռնցքամարտի Հայաստանի մեծահասակների ու երիտասարդների առաջնություններում որսացել է առավել հետաքրքիր ակնթարթները:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ