Ադրբեջանական աղբյուրները փոխանցմամբ՝ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստան և Ադրբեջան ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկելու վերաբերյալ:
Այդ հարցը քննարկվել է այսօր Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը, որին ներկա են եղել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և ԵՄ խորհրդի նախագահ Շարլ Միշելը:
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է նաև ՀԱյաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման, խաղաղության պայմանագրի ստորագրման, սահմանազատման և սահմանագծման հարցեր, Ալիևն Ադրբեջանի դիրքորոշումն է հայտնել այդ հարցերի կապակցությամբ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ