Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանական վարչախումբն ակտիվացել է գազային ծրագրերում

Փետրվար 04,2022 22:03

Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.

«Վերջին օրերին էրդողանական վարչախումբը նկատելի ակտիվությամբ փորձում է սեփական երկիրն ապահովել իրանական գազին այլընտրանքներով, զուգահեռաբար ջանալով դառնալ ավելի լուրջ խաղացող զանազան գազային ծրագրերում։

Բան այն է, որ հունվարի վերջին Թեհրանից պաշտոնապես հայտարարված տեխնիկական խնդիրներով պայմանավորված իրանական գազի մատակարարումների դադարեցումը հանգեցրեց թուրքական արդյունաբերական գոտիներից շատերի ուղղակի կանգին՝ հսկայական վնասներ հասցնելով առանց այն էլ ոչ լավ ժամանակներ ապրող թուրքական տնտեսությանը։

Հավանաբար հենց այս պատճառով է, որ այս շաբաթվա ընթացքում էրդողանական վարչախումբը ոչ միայն փորձեց Իրաքի քրդական ինքնավարության նախագահ Նեճիրվան Բարզանիի միջոցով իրականացնել լոբբինգ Իրաքի հետ գազային պայմանագիր կնքելու հարցում, այլ նաև սկսեց ռևերանսներ անել դեպի Թել-Ավիվ՝ հայտարարելով, թե Թուրքիան ոչ միայն կարող է դառնալ իսրայելական գազի ներկրող, այլ նաև դրա տարանցող դեպի Եվրոպա։

Սակայն էրդողանը էրդողան չէր լինի, եթե չուզենար մի նետով երկու թիրախ խոցել՝ Թել-Ավիվի հետ նախաձեռնած «սիրախաղով» փորձելով ասպարեզից դուրս թողնել նաև Հունաստանին, որը 2018թ․ թվականին Իսրայելի և Կիպրոսի հետ միասին արդեն իսկ նախաձեռնել էր Արևելյան Միջերկրականի գազը եվրոպական երկրներ հասցնելու ծրագիր։

Ի դեպ, Թուրքիա մատակարարվող իրանական գազի ծավալները գրեթե հավասար են Ադրբեջանից այդ երկրին տրամադրվող կապույտ վառելիքի չափաբաժնին, ուստի բարդ չէ հասկանալ, թե ինչպիսի դժվարին իրավիճակում կհայտնվեին ոչ միայն Բաքվի բռնապետի, այլ նաև էրդողանական վարչախմբերը,․ եթե 44-օրյա պատերազմի ընթացքում ինչ-որ «մոլորյալ» հրթիռ շարքից հաներ ալիևյան թշնամական բռնապետության գազային ենթակառուցվածքի որևէ նշանակալի օբյեկտ»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28