Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր եւ վարչապետի խոսքում զգում եմ փոփոխություն՝ կապված սահմանադրական բարեփոխումների լինել-չլինելու հետ»․ Իոաննիսյանը՝ նախարարին

Փետրվար 04,2022 21:21

«Մտահոգիչ է, որ կառավարության խոսքում՝ ձեր եւ վարչապետի, զգում եմ հռետորաբանության փոփոխություն՝ կապված սահմանադրական բարեփոխումների լինել-չլինելու հետ»,-Սահմանադրական բարեփոխումների խորհրդի առաջին նիստում այսօր դիմելով արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին՝ ասաց խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը։

Նա շեշտեց․ «Սրանից դեռեւս երկու շաբաթ առաջ հստակ էր, որ սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտություն են։ Հիմա զգում եմ, որ գործադիրում վստահ չեն, որ գնում ենք այդ ճանապարհով։ Ակնկալում եմ հստակեցում»։

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը պատասխանեց․ «Իշխանությունը չունի թաքուն օրակարգ եւ առանց հանրաքվեի՝ որեւէ սահմանադրական փոփոխություն չի անցնելու։ Կա քաղաքական կամք եւ ցանկություն՝ շտկելու սահմանադրության խնդիրները»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28