Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եվրոպական միությունն ընդունում է վերջին տարիներին Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը երկրում ժողովրդավարական գործընթացներն առաջ մղելու ուղղությամբ». Անդրեա Վիկտորին

Փետրվար 04,2022 20:15

Այսօր Սահմանադրական դատարանի և Գործընկերություն հանուն լավ կառավարման ծրագրային ձևաչափի շրջանակներում ֆինանսավորվող և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագրի կողմից կազմակերպվել էր համատեղ միջոցառում՝ նվիրված Սահմանադրական դատարանի նոր վեբկայքի գործարկմանը և Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի հիմնադրման 26-ամյակին։

Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտը և Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության մարդու իրավունքների իրականացման, արդարադատության ու իրավական համագործակցության չափանիշների վարչության համագործակցության ծրագրերի բաժնի ղեկավարի տեղակալ Լիլիթ Դանեղյանը։ Միջոցառմանը մասնակցում էին գործադիր, օրենսդիր և դատական իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

«Եվրոպական միությունն ընդունում է վերջին տարիներին Հայաստանի կողմից գործադրվող ջանքերը երկրում ժողովրդավարական գործընթացներն առաջ մղելու ուղղությամբ։ Ողջունելի է նաև, որ քաղաքական ղեկավարությունը հանձնառու է սկսել Սահմանադրական բարեփոխումներ, ինչպես նախատեսված է Դատաիրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ՝ վերջերս ստեղծված Սահմանադրական խորհրդի և Սահմանադրական հանձնաժողովի միջոցով»,- իր խոսքում նշեց դեսպան Վիկտորինը:

ՀՀ-ում ԵՄ գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28