Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե դա էր իր հրաժարականի պատճառը, ապա կարծում եմ՝ նախագահը շտապեց»․ Կարեն Անդրեասյան

Փետրվար 04,2022 19:44

«Եթե դա էր իր հրաժարականի պատճառը, որ չուներ որոշակի լիազորություններ, ապա կարծում եմ՝ նախագահը շտապեց»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը՝ անդրադառնալով նախագահի պաշտոնից հրաժարական տված Արմեն Սարգսյանի՝ վերջին հարցազրույցում մատնանշած փաստին, որ Իտալիայի նախագահն, ի տարբերություն ՀՀ-ի, խորհրդարանը ցրելու լիազորություն ունի։

«Նա նշել էր նաեւ, որ նախագահի լիազորությունների ծավալի խնդիր կա։ Ինչու եմ ասում շտապեց, որովհետեւ սահմանադրական բարեփոխումների խորհուրդը եւ այս գործընթացը պետք է լուծեին այդ խնդիրները։ Կարծում եմ՝ ունենալու ենք քննարկումներ նախագահի լիազորությունների հետ կապված։ Ուստի ասել, որ Իտալիայում մի բանն այսպես է, եկեք մենք էլ անենք․․․գիտեք, այսպես ենք մտածել, որ հասել ենք այս վիճակին՝ վերցրել ենք մեկ Ֆրանսիայի օրինակը, մեկ Գերմանիայի, եւ դա մեր մոտ չի ստացվել։ Պետք է ուսումնասիրենք աշխարհի փորձը եւ հասկանանք՝ դա մեր համար ընդունելի՞ է, թե ոչ»,-հավելեց Կարեն Անդրեասյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28