«Նախ ես ընտրող չեմ, մյուս կողմից սա ներկուսակցական որոշում է»,- Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով ՀՀ նախագահի պաշտոնում Վահագն Խաչատրյանի թեկնածության առաջադրմանը, այսպես ասաց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ ՀՀ նախագահի առաջիկա ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները կառաջադրեն Վահագն Խաչատուրյանի թեկնածությունը։
Րաֆֆի Հովհաննիսյանը Վահագն Խաչատրյանի մասին ասաց. «Ես Վահագն Խաչատրյանին ճանաչում եմ՝ որպես մարդ, որպես ընդդիմադիր գործիչ, բայց ոչ որպես իշխանության թիմի անդամ: Եվ ես արտահայտել եմ արդեն իմ վերաբերմունքը գործող իշխանության վերաբերյալ, և հարցն այն է, թե Վահագն Խաչատրյանը թիմի անդա՞մ է մնալու, թե վերկուսակցական պետական այր է դառնալու: Բարին եմ մաղթում»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ