«Տեսնում եմ զրո բալանս»,- պատասխանելով հարցին՝ արդյոք հավասարակշռվածություն տեսնո՞ւմ է ՀՀ-ի՝ ՌԴ-ի և Արևմուտքի հետ հարաբերություններում, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպես արձագանքեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Ըստ նրա՝ հետպատերազմյան այս շրջանում արտաքին մեր հարաբերություններն ինքնիշխան իշխանության ձեռքում չեն: Նա շարունակեց. «Գործող իշխանությունը, ինչպես ինքը ցույց է տալիս, շատ հակազդեցություններ իր ձեռքում չեն ո′չ ներքին, ո′չ արտաքին քաղաքականության: Ես շատ պիտի ուզենայի, որ այս իշխանությունը շատ ավելի նախաձեռնողական քաղաքականություն ունենար, թե′ ՌԴ-ի, թե′ արևմտյան գործընկերների, թե′ Չինաստանի, Իրանի և թե′ Միջին Արևելքի հետ: Բայց ես տեսնում եմ շատ ստատիկ, հակազդեցիկ ռեակտիվ հարաբերություններ, և այն, ինչ արվում է Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, ՀՀ-ն տանում է դեպի փակուղի»:
Րաֆֆի Հովհաննիսյանը արտաքին քաղաքականության ոլորտում հավասարակշռվածություն չի տենում: Նա ասաց. «Տեսնում եմ զրո բալանս, տեսնում եմ խառնաշփոթ, տեսնում եմ Հայաստանի ազգային, պետական շահի հակառակ քաղաքականություն, և դա բալանս չէ»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ