Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունում մեծացել է Խաչատուր Սուքիասյանի իշխանությունը». Ագնեսա Խամոյան

Փետրվար 04,2022 17:26

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունում մեծացել է Խաչատուր Սուքիասյանի իշխանությունը: Բոլորը գիտեն, թե ինչպիսի մեծ ազդեցություն ունի Խաչատուր Սուքիասյանը Վահագն Խաչատուրյանի վրա: Ես չեմ անվանում սա նախագահի ընտրություն: Այս նշանակման մեջ մեծ դեր է խաղացել հենց Խաչատուր Սուքիասյանի գործոնը»,- լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը:

Ագնեսա Խամոյան

Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանը մարդ է, որը վախենում է անգամ իր ստվերից, կասկածամիտ է իր բոլոր թիմակիցների նկատմամբ ու հիմա զարմանալի է, որ նա ընդառաջ է գնում Խաչատուր Սուքիասյանի կողմից իր իշխանությունը Նիկոլ Փաշինյանի իշխանությունում ընդլայնելու, մեծացնելու գործընթացին. «Նիկոլ Փաշինյանը կամ իր երիտասարդ թիմակիցները, ովքեր պարբերաբար խոսում են նախկինների մասին, պարզվում է, որ նրանք դեմ են նախկիններին, բայց դեմ չեն նախկինների նախկիններին… Վահագն Խաչատուրյանը ՀՀՇ-ի թեզի կրողն է եւ չի էլ փոխվել իր մոտ: Նիկոլ Փաշինյանը միշտ փորձում է իրեն տարանջատել առաջին նախագահից, Վահագն Խաչատուրյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում խոստովանեց, որ մենք նույն գաղափարների կրողն ենք: Ինձ հետաքրքրում է Նիկոլ Փաշինյանի արձագանքը այդ հայտարարությանը: Ինձ անկեղծորեն շոկի ենթարկեց Խաչատուրյանի նախադասությունը, ասում է՝ մենք պետք է խաղաղ ապրենք մեր հարեւանների հետ ու այնպիսի ձայնի տոնայնությամբ, այնպիսի տպավորություն է, որ այս ժամանակահատվածում ոչինչ տեղի չի ունեցել, մեծ ողբերգություն տեղ չի ունեցել: Սեպտեմբերի 27-ից, նոյեմբերի 9-ից հետո նման ձեւակերպումները, փորձել մոռացության մատնել մեր տարածքային կորուստները, մարդկային կորուստները ու դեմքի լուրջ արտահայտությամբ խոսել խաղաղության մասին, խաղաղասիրության մասին՝ քաղաքական անմեղսունակության տպավորություն է թողնում: Այս արանքում ոչ մի բան տեղի չի՞ ունեցել, որ դուք խոսում եք հարեւանների հետ բարեկամություն անելու մասին: Մենք թշնամանք չենք տածում, այսպես կոչված հաղթող կողմն է նորից շարունակում թշնամանք տածել: Հաշվի չնստել այս պայմանների հետ եւ շարունակ ասել՝ մենք կողմ ենք խաղաղությանը, երբ մյուս կողմն ասում է՝ այսքանը վերցնում եմ ու գալու եմ հասնեմ Երեւան, ես չեմ կարողանում հասկանալ՝ այս ներշնչանքի աղբյուրը որտեղի՞ց է գալիս: Արցախյան պատերազմում որդի կորցրած մայրն էլ է ուզում խաղաղություն, բայց թուրքերը եւ ադրբեջանցիները չեն ուզում, մուրալով չի, պատրաստ չեն»:

Ըստ Ագնեսա Խամոյանի, խաղաղության պայմանագիրը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելն է պաշտոնական Երեւանի կողմից, դա է խաղաղության գինը, Հայաստանը պատրա՞ստ է դրան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28