Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս մեկ անգամ հիշեցրեց իր բնորոշումը Վահագն Խաչատուրյանի մասին. թիմը լքելու քայլը որակել էր առնետավազք». Խամոյան

Փետրվար 04,2022 16:34

«Քաղաքական ցինիզմի դասական, դասագրքային օրինակ է»,- «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այսօր լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի առաջարկին, որ ընդդիմությունը կողմ քվեարկի նախագահի պաշտոնում իրենց առաջադրած թեկնածուին:

Հիշեցնենք, որ ընդդիմադիր խմբակցությունները միասնական հայտարարություն են տարածել, որ չեն մասնակցելու նախագահի ընտրությանը:

Ագնեսա Խամոյանի խոսքով՝ «Ընդդիմությունն, իհարկե, չի կարող ձայն տալ Նիկոլ Փաշինյանի կամակատար նախագահի թեկնածուին». «Նա երկրորդ փուլով լինելու է ՀՀ նախագահ, արդեն իսկ խոստովանել է, որ լինելու է Նիկոլ Փաշինյանի որոշումները դակող նախագահ: Ինչպես Նիկոլ Փաշինյանն էր ասել իր վերջին հարցազրույցի ժամանակ, կառավարության վերջին նիստի ժամանակ, ինքը ապահովում է իր իշխանական բուրգի ներդաշնակեցումը: Հաշվի առնելով, որ երկրորդ փուլով ընդամենը 65 ձայնով կարողանալու են նախագահ կարգել Վահագն Խաչատուրյանին, իրեն դա հաջողելու է: Հաջողելու է ապահովել իր իշխանական բուրգի անխափան աշխատանքը: Խոսելով նախագահի հավանական թեկնածուի չափանիշերի, չափորոշիչների մասին՝ որեւէ բառ չէր արտաբերում պետության շահի մասին եւ բաց տեքստով խոսում էր իր իշխանության անխափան գործունեության մասին»:

Հարցին՝ պարզվում է՝ Վահագն Խաչատուրյանը նոր է դադարեցրել ՀԱԿ-ին իր անդամակցությունը, այսինքն, ստացվում է՝ կուսակցական գործչի են առաջադրել, սա խախտո՞ւմ է՝ Ագնեսա Խամոյանն ասաց. «Բազմաթիվ խախտումներ են այս ընթացքում արձանագրվել: Նույն Վահագն Խաչատուրյանը հայտարարում էր, որ վաղուց դադարեցրել է իր անդամակցումը, հետո ՀԱԿ-ը հրապարակեց իր դիմումը, փաստորեն, երեկ էր ստացել: Դրանով Լեւոն Տեր-Պետրոսյանը եւս մեկ անգամ հիշեցրեց, ակնարկեց իր բնորոշումը Վահագն Խաչատուրյանի մասին, ով խոսելով իր, Ջհանգիրյանի եւ մյուսների կողմից իր թիմը լքելու քայլի մասին՝ այն որակել էր ընդամենը առնետավազք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28