Aravot.am-ի տեղեկություններով, փետրվարի 2-ին ոստիկանության Արմավիրի բաժինը Արմավիրի մարզի դատախազությունից ստացել է Ա. Խ.-ի դիմումը՝ Արմավիրի պետական բժշկական քոլեջի տնօրենի կողմից ենթադրյալ կեղծիքներ կատարելու վերաբերյալ:
Ա.Խ.-ն հայտնել է, որ Արմավիրի պետական բժշկական քոլեջի տնօրենի պաշտոնակատար Աննա Խաչատրյանը 2021թ. դեկտեմբերի 25-ին քոլեջում հրավիրել է մանկավարժական խորհրդի նիստ՝ օրենքի խախտմամբ, քանի որ նիստին մասնակցել է 12 աշխատակից, մինչդեռ ըստ օրենքի՝ պետք է մասնակցեր մանկավարժների 2/3-ը:
Ըստ նույն աղբյուրի, ՀՀ ԿԳՄՍ նախարարություն ուղարկված պաշտոնական գրության մեջ եւս արձանագրված է եղել 27 մասնակցի ներկայություն:
Դիմումի քննարկման ընթացքում պարզվել է, որ Աննա Խաչատրյանը 2021թ. հոկտեմբերի 14-ից հանդիսանում է «Արմավիրի պետական բժշկական քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող պաշտոնատար անձ և 2021թ. դեկտեմբերի 25-ին հրավիրված մանկավարժական խորհրդի նիստի ժամանակ կազմել և ստորագրել է արձանագրություն՝ իբր նիստին ներկա գտնվող անդամների թիվը բավարար է եղել եւ տվյալ արձանագրության քաղվածքը ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն:
Կարդացեք նաև
Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե