Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Համբարձում Մաթևոսյանն ընտրվել է Բրյուսովի անվան պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նախագահ

Փետրվար 04,2022 16:08

Ս.թ.փետրվարի 4-ին տեղի ունեցավ «Վ.Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։

Օրակարգային առաջին երկու հարցերը վերաբերում էին Խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրությանը։

Միաձայն «կողմ» քվեարկությամբ Խորհրդի նախագահ ընտրվեց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, իսկ քարտուղար՝ Համալսարանի գիտական քարտուղար Հասմիկ Փիլավջյանը:

Հոգաբարձուների խորհրդի նորընտիր նախագահ Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն հայտնեց Խորհրդի անդամներին այդ բարձր կարգավիճակը իրեն վստահելու համար և խոստացավ անել առավելագույնը՝ Համալսարանի զարգացման ու որդեգրած տեսլականի իրականացման համար։

Անդրադառնալով հանրության որոշ շրջանակում առկա մտահոգություններին՝ Խորհրդում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի ներգրավվածության վերաբերյալ, Համբարձում Մաթևոսյանը նշեց, որ այն պայմանավորված է գործող իրավակարգավորումներով, և, մինչև ոլորտը կարգավորող նոր օրենքի ընդունումը, որից հետո կբացառվի Կառավարման խորհրդում քաղաքական պաշտոն զբաղեցնող անձի ներգրավվածությունը, հավաստիացրեց՝ ինքն առաջին երաշխավորն է լինելու, որպեսզի Համալսարանի գործունեությունը լինի ապաքաղաքական։

Համբարձում Մաթևոսյանը, կրկին շնորհակալություն հայտնելով Խորհրդի անդամներին վստահության համար, բոլորին մաղթեց արդյունավետ և արգասաբեր աշխատանք։

Հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություններից հետո գումարվեց երկրորդ նիստը, որի ընթացքում ԲՊՀ ռեկտոր Կարինե Հարությունյանը ներկայացրեց ԲՊՀ-ի 2021 թվականի գործունեության և ֆինանսական հաշվետվությունները, այնուհետև հաստատվեց 2022 թվականի գործունեության ծրագիրը, բյուջեն և հաստիքացուցակը:

Ստորև ներկայացնում ենք «Վ.Բրյուսովի անվան պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 04.02.2022թ.նիստի օրակարգն ամբողջությամբ.

N1 նիստի օրակարգ

  1. ԲՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրություն
  2. ԲՊՀ-ի հոգաբարձուների խորհրդի քարտուղարի ընտրություն

N2 նիստի օրակարգ

  1. ԲՊՀ-ի 2021թ.գործունեության հաշվետվություն
  2. ԲՊՀ-ի 2021թ.ֆինանսական հաշվետվություն
  3. ԲՊՀ-ի 2022թ.գործունեության ծրագրի հաստատում
  4. ԲՊՀ-ի 2022թ.բյուջեի հաստատում
  5. ԲՊՀ-ի 2022թ.հաստիքացուցակի հաստատում
  6. Այլ հարցեր:

Բրյուսովի անվան պետական համալսարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28