«Ժառանգությունը» կենսունակ է նաև այն առումով, որ ես ցմահ նախագահ չեմ»,- հարցին՝ «Ժառանգությունը» կենսունա՞կ է, հստակ դիրքորոշում ունի՞ այս իշխանության հետ կապված, Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա ասաց՝ ինքը միշտ չէ, որ կուսակցության նախագահ է եղել, անգամ երբեմն փոքրամասնություն է կազմում սեփական վարչության ընտրություններում, ինչի համար ուրախ է:
Խոսելով 2021-ի հունիսին կայացած խորհրդարանական ընտրությունների մասին՝ Րաֆֆի Հովհաննիսյանն ասաց. «Մենք որոշեցինք չմասնակցել վերջին ընտրություններին և չլեգիտիմացնել այս իշխանությանը: Երբ Արցախը և Հայաստանի մի մասն օկուպացիայի տակ է, պետք չէ ունենալ ընտրություններ: Մենք համարեցինք, որ գործող ընդդիմությունը սխալ էր, որ մասնակցեց: Մենք իրավունք չունենք որևէ մեկին սահմանափակել և չենք քննադատում, բայց մենք համարեցինք, որ այդ ընտրությունները պետք չէր՝ տեղի ունենային: Կարծում ենք, որ իհարկե, պետք է այս իշխանությունը, գործող վարչապետը փոփոխության ենթարկվի»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային