Երեկվանից դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման միջնորդությունն է քննվում: Այս առնչությամբ այսօր լրագրողների հետ զրույցում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն ասաց. «Նիկոլի կողմից եղել է հայտարարություն՝ էդ ո՞ր մի դատավորն է, որ պիտի իմ ասածը չանի, հլը բերեք տեսնեմ։ Հեն է, Բորիսին ոնց որ թե բերել են, որ տեսնեն: Այն բոլոր բռնաճնշումները, որ կան դատախազության կողմից դատական համակարգի նկատմամբ, մենք հասել ենք մի փուլի, որ կայացվող դատական ակտը ոչ թե բողոքարկվում է վերադասության կարգով եւ դատական ատյաններով արդարադատության իրականացման միջոցով փորձում ենք հասկանալ, թե ինչպիսի իրավական ակտ է կայացվել, այլ ուղղակի դատախազությունը, ստանալով դատական ակտը, որոշում ՝ կարո՞ղ է ինչ-որ քրեական հանցակազմի մեջ այն տեղավորի ձեւական իմաստով եւ փորձի հետապնդում իրականացնել: Ըստ էության, Բորիս Բախիշյանին առաջարկում են, որ այն քաղբանտարկյալներին, որոնց ինքը ազատել է, ինքը զբաղեցնի իրենց տեղը»:
Ըստ Աննա Մկրտչյանի, ՀՀ-ում իրավական «բեսպրեդել» է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ