Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբիկ Հակոբյան. «Վարչապետ Փաշինյանը դարձել է ընդդիմադիր Փաշինյանի ոխերիմ թշնամին»

Փետրվար 04,2022 15:12

Քաղաքական վերլուծությունների «Ակունք» կենտրոնի տնօրեն Ռուբիկ Հակոբյանը «Հայելի» ակումբում կարճ անդրադարձավ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողվում իր մասնակցությամբ միջադեպին, որտեղ նա գտնվում էր որպես ՀՀ ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից ՀՌՀ անդամի առաջադրված թեկնածու: «Ես գիտեի, թե ուր եմ գնում, գիտեի, որ այնտեղ բացառվում է ընտրություն: Իմ մոտ խնդիր կար ձեւակերպված, որ իրենք երեսպաշտությամբ են զբաղվում: Գնացի՝ ապացուցեմ, որ իրենց լիդերը, ինչպեսեւ իրենք, իրենց խոսքի տերը չեն, որ իրենց լիդերը այսօր, թերեւս, դարձել է իր ոխերիմ թշնամին: Այսինքն, ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ոխերիմ թշնամին այսօրվա վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Նույնպես եւ իրենք»,-ասաց Ռուբիկ Հակոբյանը:

Նրա խոսքով, հանձնաժողովում, ըստ էության, մասնագիտական քննարկում չի եղել: Դրա փոխարեն եղել են զրպարտանքներ, վիրավորանքներ, բացառիկ երեսպաշտություն եւ արդյունքում՝ սադրանք, որին, մտերիմներն ասում են, չպետք է ենթարկվեր: «Գուցե ճիշտ են ասում: Բայց այդուհանդերձ, ստացան պատասխանը եւ, կարծում եմ, միշտ պետք է ստանան»,-ասաց Ռուբիկ Հակոբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28