Լրահոս
Օրվա լրահոսը

Բարեփոխմամբ ակնկալվում է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրում, արտահանման խթանում. քնարկվել է մաքսային վարչարարության զարգացման ծրագիրը

Փետրվար 04,2022 15:08

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում քննարկվել է մաքսային բարեփոխումների ընթացքը:

Վարչապետին ներկայացվել է մաքսային վարչարարության զարգացման ծրագիրը, որով նախատեսվում է պետական սահմանի անցման կետերում և արտաքին տնտեսական գործունեության (ԱՏԳ) սպասարկման կենտրոններում էտալոնային մոդելի ներդրում:

Բարեփոխմամբ ակնկալվում է՝ «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրում, արտահանման խթանում, առևտրի դյուրինացում, կրկնակի հսկողության բացառում, տարանցման ներուժի զարգացում, ներդրումային միջավայրի բարելավում:

Նշվել է, որ ծրագիրը մշակվել է ներկայում գործող բիզնես գործընթացների և իրավական կարգավորումների, արդի ԱՏԳ ընթացակարգեր ունեցող երկրների փորձի, միջազգային ուղեցույցների ուսումնասիրության հիման վրա: Մասնավորապես, կատարվել է սահմանահատման և մաքսային ձևակերպումների ընթացակարգերին առնչվող իրավիճակի վերլուծություն, վեր են հանվել մի շարք խնդիրներ, որոնք վերաբերում են ինտեգրված կառավարմանը, տեղեկատվական բազաների փոխգործակցությանը, ռիսկերի կառավարման համակարգերի կիրառմանը և այլն:

Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են մաքսային վարչարարության զարգացման ծրագրի իրականացման հարցեր: Նշվել է, որ այն կնպաստի վերոնշյալ բիզնես գործընթացների վերակառուցմանն ու բարելավմանը:

Վարչապետն ընդգծել է, որ սահմանային անցակետերում ստուգումները պետք է իրականացվեն ռիսկերի կառավարման համակարգերի հիման վրա, և այս առումով մեծապես կարևոր է էլեկտրոնային տեղեկատվական բազաների փոխգործելիության ապահովումը:

Ընդգծելով ծրագրի կարևորությունը՝ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ընթացք տալ բարեփոխմանը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28