Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Սերջիո Մատարելլային՝ Իտալիայի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու առիթով:
Արմեն Սարգսյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Քաջատեղյակ լինելով երկրորդ անգամ նախագահի պաշտոնում չառաջադրվելու Ձեր մտադրությանը՝ ինձ հասկանալի է նման դժվարին որոշման կայացումը:
Վստահ եմ, որ Ձեր՝ պետական մտածողությամբ հզոր գործչի և հարուստ ներաշխարհով անհատականության այդ որոշումը բխում էր սեփական երկրի և ժողովրդի նկատմամբ ունեցած պատասխանատվությունից:
Լիահույս եմ, որ մոտ ապագայում, դեռ շատ առիթներ կունենանք հանդիպելու և ավելի մանրամասն քննարկելու մեզ հետաքրքրող հարցերը»:
Կարդացեք նաև
ՀՀ 4-րդ նախագահի գրասենյակ