Լրահոս
Օրվա լրահոսը

Ահազանգ ոստիկանությանը. երեխային տարել են, սպառնացել է ինքնասպան լինել

Փետրվար 04,2022 12:38

Aravot.am-ի տեղեկություններով, փետրվարի 1-ին ՀՀ ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել Ա. Մ.-ն եւ հայտնել, որ 5 օր առաջ իր 6 ամսեկան երեխային տարել են ոստիկանության Գուգարքի բաժին և մինչ այժմ տեղեկություն չունի:

Ըստ նույն աղբյուրի, քաղաքացին ավելացրել է, որ գտնվում է Հանրապետության հրապարակի մոտ եւ պատրաստվում է հրկիզման միջոցով ինքնասպանություն գործել: Հանրապետության հրապարակ մեկնած իրավապահները Ա.Մ.-ն, սակայն չեն հայտնաբերել:

Նյութերը քրեական հետախուզության բաժանմունքից փոխանցվել են հետաքննության բաժանմունք:

Նախապատրաստվում են նյութեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28