Aravot.am-ի տեղեկություններով, փետրվարի 1-ին ՀՀ ոստիկանության ծառայողները ՀՀ կառավարության 1-ին շենքի դիմացից բաժին են հրավիրել Հ. Խ.-ին և զեկուցագիր ներկայացրել, որ վերջինս ձեռքին եղել է բենզինով լցված շիշ:
Նա հայտնել է, որ կառավարության կողմից իր խնդիրներին լուծում չտալու պատճառով պատրաստվում է ինքնահրկիզվել: Հ.Խ.-ն բացատրություն տալուց հետո բաց է թողնվել:
Նախապատրաստվում են նյութեր: