2020թ. դեկտեմբերի 10-ին հաղորդվել էր Ստեփանակերտ քաղաքի Մ.Բաղրամյան փողոցում գտնվող Ռ.Ս.-ին պատկանող խանութից 2020թ. նոյեմբերի 9-ից մինչև 10-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձի կողմից գողություն կատարելու մասին:
Քրեական հետախուզության վարչության ծառայողները՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ա.Տ-ի (ծնված 1996թ) և Ա.Հ.-ի (ծնված 1997թ.) հետ տարված աշխատանքների արդյունքում պարզել են, որ վերջիններս 2020թ. նոյեմբերին նշված խանութից գողացել են ոգելից խմիչքներ և ծխախոտ:
2020թ. նոյեմբերի 25-ին հաղորդվել էր Է.Վ.-ին պատկանող Ստեփանակերտ քաղաքի Մ.Մաշտոց փողոցում գտնվող մթերային խանութից 2020թ. նոյեմբերի 7-ին անհայտ անձի կողմից գողություն կատարելու մասին:
Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում ՔՀ վարչության ծառայողները պարզել են, որ նույն անձինք և իրենց հետ ևս 2 հոգի՝ Ռ.Գ.-ն (ծնված 1974թ.) և Հ.Հ.-ն (ծնված 1999թ.) 2020թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսների ընթացքում նշված խանութից գողացել են սննդամթերք, ոգելից խմիչքներ, ծխախոտ և այլ ապրանքատեսակներ:
Կարդացեք նաև
Նախապատրաստվում է նյութերն ուղարկել ԱՀ քննչական կոմիտե՝ քրեական գործի վարույթը վերսկելու համար:
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանություն