ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Բեռլինում է: Նա 16 ուժեղագույն շախմատիստների շարքում մասնակցում է այսօր մեկնարկող ՖԻԴԵ-ի «Grand Prix» մրցաշարի առաջին փուլին:
Սկզբնական շրջանում շախմատիստները բաժանվել են չորս խմբի եւ միմյանց հետ կխաղան երկու շրջանով: Այնուհետեւ, հաղթողները երկու պարտիայով կորոշեն հաղթողին:
Լեւոն Արոնյանը գերմանացի Վինսենթ Կեյմերի, ռուս Դանիիլ Դուբովի եւ հնդիկ Սանտոշ Գուջրաթի Վիդիթի հետ միասին ընդգրկվել է «C» խմբում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ