Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը իրականացրել է ադրբեջանական դասագրքերում առկա՝ հայ ազգին ուղղված ատելության քարոզի վերաբերյալ ուսումնասիրություն։
«Հայատյացության քարոզչությունն Ադրբեջանում՝ 3-9-րդ դասարանների դասագրքերում» ուսումնասիրությունը փաստում է Ադրբեջանի հայատյաց պետական քաղաքականությունը։ Ձեռնարկի նպատակն է մեր հասարակության լայն շրջանակներին իրազեկել և հասանելի դարձնել հայի իրական ընկալումները ադրբեջանցիների կողմից։
Հաշվի առնելով այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքական օրակարգի հիմքում ընկած «խաղաղություն ամեն գնով» տեսլականի շրջանակներում հայ հանրությանը շարունակաբար մատուցվող արհեստական և անիրատեսական թեզերը՝ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը առաջիկայում պատրաստվում է կազմակերպել «Ադրբեջանական հայատյացությունը որպես հայկականության միջազգային սպառնալիք» խորագրով հանրային քննարկում:
«Ժողովրդավարական համախմբում»
Կարդացեք նաև
կուսակցության խորհուրդ