Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանի պնդմամբ՝ առանց Սփյուռքի տեսակետը հաշվի առնելու հնարավոր չէ Թուրքիայի հետ քննարկել Ցեղասպանությանը վերաբերող որեւէ խնդիր ու հաջողության հասնել․ «Հայացք Երեւանից»

Փետրվար 04,2022 09:00

Հրաժարական տալուց օրեր առաջ Sky News Arabia հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Արմեն Սարգսյանը մի շարք մտահոգություններ էր հայտնել, մասնավորապես ասել էր, որ Հայաստանն ու Թուրքիան մեկ անգամ փորձել են բանակցել 2009 թվականի հոկտեմբերին եւ, նույնիսկ, արձանագրություն էր ստորագրվել Ցյուրիխում: «Այդ ժամանակ նույնպես ես թերահավատ էի մի քանի պատճառով: Դրանցից մեկն այն էր, որ բանակցություններում թուրքական կողմում բացակա կար՝ Ադրբեջանը: Հայաստանն Ադրբեջանի հետ խնդիրներ ուներ եւ Թուրքիայի հետ համաձայնության չէր հասնի առանց Ադրբեջանի: Հայկական կողմում եւս բացակա կար՝ Սփյուռքը: Հայկական սփյուռքը մեծապես ձեւավորվել է Ցեղասպանության հետեւանքով: Ինչպե՞ս կարող էր Հայաստանի որեւէ նախագահ կամ վարչապետ համաձայնագիր ստորագրել՝ առանց Սփյուռքի աջակցությունն ունենալու»,- նշել է նա։

Հայաստանի նախագահի պնդմամբ՝ առանց Սփյուռքի տեսակետը հաշվի առնելու հնարավոր չէ Թուրքիայի հետ քննարկել Ցեղասպանությանը վերաբերող որեւէ խնդիր ու հաջողության հասնել։ Եվ սա ասում է նորերս մեկնարկած հայ-թուրքական բանակցությունների համատեքստում, ինչը ենթադրում է, որ Մեծ եղեռնին առնչվող հարցի քննարկում նախատեսվում է, ընդ որում՝ առանց Սփյուռքին մասնակից դարձնելու: Այսինքն՝ ակնհայտ է, որ Ցեղասպանության հարցը ներառված է Թուրքիայի հետ Հայաստանի ներկայիս բանակցությունների օրակարգում, որքան էլ կառավարող քաղաքական ուժի ներկայացուցիչները շրջանցեն այդ թեման։

Արմեն Սարգսյանը, ըստ էության, հանդես է եկել քաղաքական հայտարարությամբ՝ արծարծելով հանրային լայն հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Տրամաբանական կլիներ, եթե այդ հարցերը բովանդակային քննարկման արժանանային հասարակական-քաղաքական եւ փորձագիտական շրջանակներում, սակայն նման բան տեղի չունեցավ: Փոխարենը, ինչպես բնորոշ է հայ քաղաքական «մտքին», հանրային դիտարկումների, քննարկումների ատաղձ դարձան նախագահի անձի, ընտանիքի ու անձնական կյանքի շուրջ խոսակցությունները:

Հրապարակումն ամբողջությամբ՝ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) «Հայացք Երեւանից» պարբերականում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28