«Դինամո» մարզադահլիճում շարունակվում է բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական առաջնությունը: Մրցումային օրը առանձնացավ վնասվածքների առատությամբ, մի երեւույթ, որ մասնագետների խոսքով հաճախ չի լինում:
Առավոտյան ռինգ մտան 14, իսկ երեկոյան մրցահերթում՝ 25 զույգեր: Ըստ քաշային կարգերի նախնական մենամարտերում մրցակցի նկատմամբ առավելության հասան: Առաջին մրցահերթ. 48 կգ՝ Հովհաննես Հարությունյան եւ Հայկ Հակոբյան, 51 կգ՝ Արեն Ասլամազյան, Սաշիկ Պետրոսյան, Էրիկ Թերզիկյան եւ Սամվել Գրիգորյան, 57 կգ՝ Մանվել Պետրոսյան, Գրիշա Շխոյան, Եղիա Առաքելյան, Ոսկան Ոսկանյան, Ռուբեն անտոնյան, Ավետիք Գեւորգյան, Արշամ Շահնազարյան եւ Նարեկ Ներսեսյան: Երկրորդ մրցահերթ. 60 կգ՝ Սարգիս Շահվերդյան, Մկրտիչ Բաղդասարյան, Գոռ Բեգլարյան, Վանիկ Ջահանյան, Արամ Մարտիրոսյան, Սոս Գեւորգյան, Էրիկ Իսրայելյան եւ Արթուր Գոհարյան, 63,5 կգ՝ Յուրա Բաբլումյան, Արսեն Նազարյան, Խաչիկ Բաղումյան, Վարազդատ Ղազարյան եւ Արման Միսկարյան, 67 կգ՝ Գոռ Հովսեփյան, Վահե Ավագյան եւ Ռուբեն Հարությունյան, 71 կգ՝ Կարո Բաղդասարյան եւ Հայկ Սարգսյան, 80 կգ՝ Մելս Խաչատրյան եւ Գոռ Ղազարյան, 86 կգ՝ Աշոտ Պետրոսյան եւ Ջանիկ Սարգիսջանով, +92 կգ՝ Արթուր Գեւորգյան, Ռոման Մկոյան եւ Վասիլ Խաչատրյան:
Կարդացեք նաև
Վաղը բռնցքամարտիկները կշարունակեն պայքարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ