Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Մեղրիի երկաթգիծը գործարկելով՝ Ադրբեջանը քաղաքական խնդիր է լուծում․ Աշոտ Թավադյան. «Ա1+»

Փետրվար 03,2022 23:03

«Այդ ճանապարհը չի ծառայելու ՀՀ տնտեսական նպատակներին և շահերին։ Մեզ համար դրա տնտեսական էֆեկտը ցածր է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանն անդրադառնալով Մեղրիի երկաթգծի վերագործարկմանը։

Այսօր կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե՝  «շատ մոտ ենք արձանագրելու երկաթգծի գործարկման առաջին գործնական արդյունքները»։

«Նրանք ունեն ճանապարհ՝ Բաքու-Կարսը։ Փաստորեն մի հատ էլ տակից են բացում, և մենք շրջապատվում ենք օղակաձև ճանապարհներով։ Մեր տնտեսական շահը պահանջում էր գործարկել նախ հյուսիսային ճանապարհը՝ բացել Իջևան-Ղազախ երկաթգիծը։ Դա բխում է Ադրբեջանի ռազմաքաղաքական-շահերից։ Նրանք զուտ քաղաքական խնդիր են լուծում։ Այստեղ մենք որոշակի զլացումներ ունենք՝ եթե բանակցություններում հստակ ներկայացնում ես շահերը, դա ընդունելի է դառնում հակառակ կողմի համար։ Կարծում եմ, մենք ինչ-որ ժեստ ենք ցույց տալիս, թե, ահա, մենք առաջին քայլն արեցինք»,- հավելում է տնտեսագետը։

Անդրադառնալով կառավարության նիստի ժամանակ հնչած այն հայտարարություններին, թե ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանում գրանցվել է ամենաբարձր տնտեսական աճը՝ 5,8 տոկոս և ամենացածր գնաճը՝ 7,7 տոկոս, Ա․Թավադյանը հարց է բարձրացնում է, թե ինչո՞ւ այդ ցուցանիշները չեն ներկայացնում 1 շնչին հասնող ՀՆԱ-ի և գործազրկության թվերի հետ միասին․

«Ռուսաստանում 1 շնչին հասնող ՀՆԱ-ն մոտ 11 հազար դոլար է, Հայաստանում՝ մոտ 450 դոլար»։

Մանրամասները՝   տեսանյութում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28