Լրահոս
Օրվա լրահոսը

«Մշկո Մշկոյանի արկածները» գրքի գինեձոնը՝ գումարած ցուցահանդես

Փետրվար 03,2022 22:50

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական թատրոնում կայացավ Աբել Միքայելյանի «Մշկո Մշկոյանի արկածները» գրքի գինեձոնը, որն ուղեկցվեց Վարդան Հակոբյանի գեղանկարների ցուցահանդեսով և Արիկ Գրիգորյանի համերգով։ Պարոն Միքայելյանը խոսել չի սիրում, ուստի մեր հարցերին հումորով պատասխանեց։ «Ես գրող եմ, չեմ սիրում խոսել։ Չեմ կարող ասել գիրքն ինչի մասին է , քանի որ չեմ կարդացել (ծիծաղում է-Ն. Ա.)։ Միայն կարող եմ ասել , որ գրքի հերոսը մեր ընկերն է, այսօր էլ այստեղ ներկա է»,-ասաց նա։

Գրքի խմբագիրը լրագրող Վարդան Օնանյանն է: Նրա ձեւակերպմամբ, Աբել Միքայելյանն այնքան գեղեցիկ ու մաքուր է գրել , որ սրբագրելու կարիք համարյա թե չի եղել: «Սա երկրորդ գիրքն է, որ խմբագրում եմ , թեպետ խմբագրելը շատ ճոխ է ասված։ Ընդամենը առաջին ընթերցողն եմ եղել գրքի և շատ փոքրիկ շտկումներ եմ արել։ 1000 օրինակով է տպվել, ինչն այսօրվա դրությամբ դա մեծ թիվ է:

Լավ գիրքը լավ ֆիլմի պես է՝ պետք է կարդաս, որ իմանաս: Այս գիրքը մեր օրերի տղամարդկանց, կին-տղամարդ հարաբերությունների, տղամարդկանց ընկերության և հայրենիքի մասին է ։ Ճիշտ է՝ գրքի իրադարձությունների 99 տոկոսը հայրենիքից դուրս է ծավալվում՝ Արևելյան Եվրոպայում, Ռուսաստանում, բայց գիրքը հենց մեր երկրի մասին է։ Արկածային գրականության օրինակով է գրված և հենց թերթում ես էջերը, չես ուզում պոկվել, անընդհատ սպասում ես՝ ինչ է վերջում լինելու: Իսկ Աբելը այնքան հետաքրքիր լուծում է գտել վերջաբանի համար, որ հաստատ բոլոր ընթերցողները գոհ կմնան։ Ինչպես նշվեց ՝ գրքի հերոսը մեր մտերիմ ընկերներից մեկն է և նրան շատ շատերը ճանաչում են։ Հերոսը կարող էր լինել մեզանից յուրաքանչյուրը , բայց այն ինչ-որ նկարագրվում է գրքում եւ իրականություն է, եւ մի փոքր չափազանցություն, եւ որ ամենակարևորը ՝ հավատարմության մասին է»,-ասաց Վարդան Օնանյանը։

Ինչ վերաբերվում է Վարդան Հակոբյանին, նշվեց, որ նա միշտ էլ թղթի վրա նկարել է ընկերական հավաքույթների ժամանակ։ Իսկ արդեն համավարակից և պատերազմից հետո, անցել է անցավ կտավի:

Իսկ երեկոյի ավարտը երաժշտական էր՝ մաքուր և հայկական երաժշտություն «Բամբիռ» խմբի ներկայացմամբ:

 Նանե ԱՎԱՆԵՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28