Լրահոս
Օրվա լրահոսը

Բորիս Բախշիյանի փաստաբանները դատավոր Դավիթ Արղամանյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել

Փետրվար 03,2022 22:00

Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու գործով Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի (Աջափնյակի նստավայր) դատավոր Դավիթ Արղամանյանին Բախշիյանի փաստաբաններն այսօր ինքնաբացարկ են հայտնել։

Որոշումը կհրապարակվի վաղը ժամը 10։00-ին։

Հիշեցնենք, որ այսօր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում, նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, քննվելու է Բորիս  Բախշիյանի նկատմամբ կալանավորումը  որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Ըստ դատախազության, Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու հիմք է հանդիսանում այն հանգամանքը, որ  նա խախտել է խափանման միջոցի կարգը․«․․․ամբաստանյալների և պաշտպանների բացակայությամբ դատական նիստ շարունակելը եղել է անթույլատրելի և ամբաստանյալ Ն․Մ-ի բացակայությունը փաստացի պայմանավորված է եղել դատական վարույթին բացառապես իր պաշտպանի հետ մասնակցելու ցանկությամբ, դատավոր Բորիս Բախշիյանը դատական նիստը շարունակել է հենց բացառապես Ն․Մ․-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու հարցը քննարկելու համար: Լսելով կողմերի դիրքորոշումներն այն մասին, որ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու հիմքեր չկան և Ն․Մ․-ի խափանման միջոցի հարցը նրա և նրա պաշտպանի այդպիսի պատճառաբանությամբ բացակայության պայմաններում քննարկելը խախտում է կողմերի մրցակցությունը, զենքերի հավասարությունը, Ն. Մ.-ի՝ լսված լինելու և դիրքորոշում ներկայացնելու իրավունքը՝ դատավորը որոշում է կայացրել Ն. Մ.-ի նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոփոխելու և նրան կալանավորելու մասին»։

Մամուլը նաեւ գրել է, որ  Բորիս Բախշիյանի նկատմամբ նման որոշում է կայացվել, քանի որ նրա որոշմամբ վերջերս  փոխվել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի խափանման միջոց՝ կալանքը, եւ նրա նկատմամբ դատարանը կիրառեց 2 մլն դրամ գրավ։

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28