Լրահոս
Օրվա լրահոսը

«Երևանի պրոադրբեջանական խոսույթը դատարկաբանություն է, որին նույնիսկ պետք չէ ուշադրություն դարձնել: Երևանում և Բաքվում ոչինչ չի որոշվում». Փորձագետ

Փետրվար 03,2022 21:40

Քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Վահե Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր կառավարության նիստին հայտարարվեց, որ նախագծվող Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու օպերատոր է հանդիսանալու «Հարավկովկասյան երկաթուղին»:

Հիմա հասկանու՞մ եք, ինչու սառեցվեց երկաթուղու դեմ հարուցված ու շուրջ երկու տարի քննվող  քրեական գործը:

Ռուսական բիզնեսը պատժելու մասին ամպագոռգոռ հայտարարություններ անելով ու քրեական գործ հարուցելով՝ թավշիստները ստացան ժամանակավոր տեղեկատվական դիվիդենտ, մինչդեռ խորքային պրոցեսները լիովին այլ ուղղությամբ էին գնում (բարև, Պողոս):

Երկաթուղու հետապնդումը հմտորեն օգտագործվեց նաև Մոսկվայի կողմից, որն իր արտգործնախարար Լավրովի շրթերով 2020 թ. ապրիլի 21-ին հայտարարեց Ղարաբաղյան խնդրի փուլային կարգավորման մասին՝ նույն ասուլիսի ժամանակ մի քանի անգամ ընդգծելով, որ Հայաստանը Ռուսաստանի հանդեպ իրեն դաշնակցի պես չի պահում՝ որպես օրինակ բերելով երկաթուղու դեմ հարուցված գործը:

Անկախ ամեն ինչից, Հայաստանը Ադրբեջանին կապող երկաթուղու կառուցման համար շոշափելի քաղաքական նախադրյալներ այս պահին չկան: Երևանի պրոադրբեջանական խոսույթը դատարկաբանություն է, որին նույնիսկ պետք չէ ուշադրություն դարձնել: Երևանում և Բաքվում ոչինչ չի որոշվում:

Իսկ այնտեղ, որտեղ որոշումներ են կայացվում, այսօր շատ լուրջ խմորումներ են ընթանում Հարավային Կովկասի ապագայի շուրջ: Ու այդ ապագայի տեսլականները խիստ տարբերվում են մեկը մյուսից: Սա շատ երկար գործընթաց է, ուստի, զուսպ եղեք երկաթուղու կառուցման պայծառ ապագայի մասին խոսելիս»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28