Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանի կենդանաբանական այգում այսօր վագր է սատկել… Սա վերջին վագրն է, որ մնացել էր այգում. Նարինե Կիրակոսյան

Փետրվար 03,2022 21:21

Երևանի կենդանաբանական այգում այսօր վագր է սատկել։ Ուսսուրական էգ վագր էր, անունը Գերդա։ Սա վերջին վագրն է, որ մնացել էր այգում։ Հիմա այգում միայն Մանվել Գրիգորյանի վագրն է մնացել։

Երեկ էլ պոնի էր սատկել, իսկ դրանից առաջ էլի ու էլի շատ կենդանիներ։

Երևանի քաղաքապետարան,  դուք անելիք չունե՞ք։ Մի ապաշնորհ կառավարչից այգին ազատվեց տևական միտինգներից հետո, հիմա նորից այգու ղեկավար եք կարգել կենդանաբանության հետ որևիցե կապ չունեցողին։

Այգում կենդանիների մասսայական սպանդ է գնում, հասկանո՞ւմ եք։ Մեղքն էլ բարդում են ինչ-որ մութ ուժերի վրա, որովհետև այլևս այգում մասնագետ-խնամակալ չեն թողել, բոլորին կամ հին տնօրենը հեռացրեց, կամ ներկան, որը հնի միջազգային կապեր ապահովող թարգմանիչն էր։ Ընդամենը։

Իսկ այսօր կենդանիները, արդեն ոչ թե նախկինի նման էֆթանազիայի էն ենթարկվում, այլ սովից սատկում։

Օրինակ Գերդան այնքան էր նիհարել, որ կուզիկ էր դարձել արդեն։

Ախր սա անմարդկային վերաբերմունք է։

Այդ նոր դրածոները գրեթե ոչ մի մասնագետ-խնամակալ չեն թողել, բոլորին կամ հեռացրել են, կամ դրդել աշխատանքից ազատվելու դիմում գրեն։ Այնքան ապաշնորհ են, որ անգղերին ձավար – կուտ են տալիս ու հրահանգում թռչնաբանին, որ խոտ ուտացնի գիշատիչ, կամ լեշակերներին։ Գիտեն դրանք ոչխար են ու պետք է խոտ արածեն, կամ հավ են կուտ ուտեն։

Այգու բյուջեն փոքր չէ, ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը բալանսով 300 մլն ից ավել դրամ է կազմում։ Այն լիովին բավ է, որ նորմալ կեր առնեն, կոնկրետ միս նաև։

Այս ամենի հանրագումարում նոր դրածոները դիմում են ՀՀ ոստիկանություն և ասում, թե ուղտին և կուլաններին փորձել են թույնել առնետների դեղով։ Ոստիկանությանը հորդորում եմ տոկսիկոլոգին հարցնել արդյոք այդ տեսակի կենդանիները կռիսի դեղից կարո՞ղ են սատկել և եթե այո, ապա ի՞նչ քանակ պետք է ուտեին։ Հիշեցնեմ, որ նմանատիպ թույնելու մեղադրանքով նախկինում տնօրինությունը արդեն մի քանի անգամ հանդես է եկել։ Նման մեղադրանքներին հետևել են աշխատողներից որևիցե մեկին գործից հեռացնելը։ Սա ստանդարտ ձև է, որ նախկին տնօրենը և իր այն ժամանակվա աշխատակիցը, այժմ տնօրենի պաշտոնակատարը կիրառում են այգին ազատելով իրենց խանգարող մարդկանցից։ Այս ոճը պետք է ուսումնասիրի և գնահատական տա ոչ միայն ոստիկանությունը, այլ նաև քաղաքապետարանը և Շրջակա միջավայրի նախարարությունը։

Վերջին օրերին սատկել են․

Լեմուռ, կայսերական վիշապ, սպիտակագլուխ անգղ (4 հատ), մորուքավոր անգղ, սև անգղ (2 հատ), բեզոարյան այծ (2 հատ), հայկական մուֆլոն, քարակաքավ (5 հատ), տրիոնիքս, բարաբանդային թութակ (2 հատ), գորշ արջ, եվրոպական եղնիկ (3հատ),  լորիկետ (3 հատ), սիբիրյան լուսան, սպիտակավոր ոզնի, ալեձև թութակ, թուրքմենական կուլան։

Հ․Գ․ Ինչ վերաբերվում է պարկին, որի մասին գրել է այգու տնօրենի պաշտոնակատարը, ապա մկնդեղ այսպես թե այնպես տրվում է հատուկ կարգով և այն այգուն կարող է պատկանելիս լինի։

Բնապահպան լրագրողների «Էկո-մեդիա» ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28