Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Արթուր Վանեցյան․ «Մենք չենք եկել այստեղ, որ պաշտպանենք կոնկրետ դատավորի, եկել ենք պաշտպանելու արդարադատությունը»

Փետրվար 03,2022 20:50

«Հասարակությունն այս հարցի շուրջ  պետք է ընդվզի եւ իր հստակ գնահատականը տա ստեղծված իրավիճակին։ Մենք չենք եկել այստեղ, որ պաշտպանենք կոնկրետ ինչ-որ դատավորի, կամ կոնկրետ գործ, մենք եկել ենք այստեղ խոսելու եւ պաշտպանելու արդարադատությունը։ Մենք չպետք է թույլ տանք, որ Հայաստանը վերածվի բռնապետության, իսկ մենք տեսում ենք, որ ՀՀ իշխանությունները երկիրը տանում են այդ ուղղություն»,-այսօր այս մասին լրագրողների հետ  զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ եւ ԱԺ-ում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, որը ընդդիմադիր մի շարք գործիչների, պատգամավորների եւ փաստաբանների հետ գտնվում էր Երեւանի  ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրի բակում։

Այս դատարանում այսօր քննվում է Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Բորիս Բախշիյանի նկատմամբ  կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին ԱԱԾ քննիչի միջնորդությունը։

Ըստ Վանեցյանի, այս գործընթացներով իշխանությունը հստակ «մեսիջ է» ուղարկում   դատական իշխանությանը, որ եթե  չեն կատարում իշխանության ցանկությունը, ապա պատժվելու են․ «Բոլորս պետք է հստակ գնահատական տանք տեղի ունեցող գործընթացներին, որպեսզի այս երկրում գոնե դատական իշխանությունը գործի անկախ եւ չկատարի իշխանությունների քմահաճույքը»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28