«Պարոն Սարգսյան, տեւական ժամանակ է՝ ՊՆ-ի կայքից բացակայում է «Արցախյան ազատամարտ» բաժինը։ Մի անգամ լրագրողների հարցմանն ի պատասխան պարզաբանել են, որ հարցը տեխնիկական է։ Բայց այսքան երկար ժամանա՞կ։ Սա մտահոգիչ է, խնդրում եմ՝ ուշադրության արժանացնել»,-ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում դիմելով ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանին՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Նա նաեւ հետաքրքրվեց՝ բանակի 30-ամյակի հետաձգված տոնակատարությունն ի վերջը կայանալո՞ւ է։ Ուշագրավ է, որ Արման Սարգսյանը, հարցին պատասխանելու փոխարեն, ինչ-որ բան ասաց հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, ինչից հետո հենց նա էլ պատասխանեց հարցին եւ նշեց՝ լավ կլիներ պետական մակարդակով մեծ միջոցառում անել․ «Ինձ թվում է՝ դրան էլ կհասնենք։ Այո, համավարակով էր պայմանավորված: 30-ամյակի հետ կապված այլ ձեւաչափերով եղանք զորամասերում, զինվորների կողքին»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ