Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Պարզվեց, որ խախտում անողներն անդաստիարակներն են, սա ի՞նչ մակարդակի քննարկում է»․ Արամ Վարդեւանյան

Փետրվար 03,2022 20:03

«Խորհրդարանը չի գործում պառլամենտարիզմի տրամաբանության մեջ։ Քաղաքական մեծամասնությունը, փոխանակ հարցին լուծում տա, ինքն է հարցը հասցեագրում ՍԴ-ին։ Սա նորմալ չէ»,-խորհրդարանում լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդեւանյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի այսօրվա նիստում մերժվեց  բալային համակարգի չեղարկում ենթադրող նրա նախագիծը։ Իշխանական պատգամավորներն առաջարկեցին՝ եթե խնդիր եք տեսնում, դիմեք ՍԴ։

«Սա այն հարցերից էր, որը քաղաքական բաղադրիչ չունի։ Սա մաքուր իրավական հարց է, որն ունի խնդիր կիրառության մեջ։ Այս քննարկումից «պարզվեց», որ խախտում անողներն անդաստիարակներն են կամ գումարի խնդիր չունեցողները, մինչդեռ բովանդակային փաստարկ չլսեցի։ Սա ի՞նչ մակարդակի իրավական քննարկում է»,-հարցադրում արեց Արամ Վարդեւանյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28