«Իջեւանից 2 կմ հեռավորության վրա որոշ ժամանակ առաջ վթար եղավ, զոհվեց երիտասարդ տղա։ Պատճառն այն չէր, որ ճանապարհը վատն էր, այլ այն, որ այդտեղ Իջեւանի աղբանոցն է, որն անդադար կրակի մեջ է, թանձր ծուխ է առաջանում»,-ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Նազարյանը։
«Ասում եմ, որ ոստիկանությունը ճնշում գործադրի Իջեւանի ղեկավարության վրա։ Հիմնական մայրուղու վրա է, տհաճ է, վտանգավոր։ Աղբն այրվում է, իսկ ճանապարհը դառնում անանցանելի։ Մի քիչ արագ վարող կամ տեղանքին անծանոթ վարորդների համար խնդիր է»,-հավելեց Գեղամ Նազարյանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ