Լրահոս
Օրվա լրահոսը

«Լույսի և փառքի» պուրակ՝ Սահմանամերձ Բերդ համայնքում

Փետրվար 03,2022 19:44

Բերդի բազմագործառութային պետական քոլեջի բակում օրեր առաջ բացվել է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում նահատակված հերոսների հիշատակը հավերժացնող «Լույսի և փառքի պուրակը»: Պուրակում տեղադրված հուշատախտակին գրված են Բերդի շրջանից անմահացած 31 նահատակների անունները, որոնցից 7-ը եղել են քոլեջի ուսանող։ Նրանցից յուրաքանչյուրի անունով պուրակում տեղադրվել է եղևնի։


Բերդի բազմագործառութային պետական քոլեջի տնօրեն Աննա Ավալյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ գաղափարը միանգամից չի ծնվել՝ ունենալ անկյուն, վայր, ուր կարող ես զրուցել հերոսների հավերժության խորհրդանիշ կանաչ եղևնիների հետ, որոնք, տարեցտարի վեր բարձրանալով, կազդարարեն ի լուր աշխարհի մեր տավուշցի հերոսների մասին։

Դեռևս պատերազմի օրերին, երբ քոլեջում ընթացել են շինարարական աշխատանքներ՝ մեղքի և դառնության զգացում է հետևել քոլեջի վերանորոգմանը։ Միայն վերջինիս ավարտին է որոշել տարածքում պուրակ հիմնել։ Քոլեջի ուսանողները յուրաքանչյուր օր հոգ են տանում ծառերի խնամքի մասին, իսկ զոհվածների հարազատները հաճախակի այցելում և ծաղիկներ խոնարհում՝ հուշաղբյուրի մոտ։ Աննա Ավալյանը հավելեց, որ շարունակելու է պուրակում ավելացնել ծառեր ու ծաղիկներ, որոնք անգամ ձմռան ցրտաշունչ օրերին զարմանալիորեն ծաղկում են։

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Լուսանկարները՝ Բերդի համայնքապետարանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28