Թեպետ Նոյեմբերյան խոշորացված համայնքում դեկտեմբերի 5-ին անցկացված ՏԻՄ համամասնական ընտրություններին հաղթել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, սակայն դեկտեմբերի 21-ի նորընտիր ավագանու նիստում կայացած քվեարկությամբ՝ «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արսեն Աղաբաբյանը ստացել է ավագանու 12 քվե՝ դառնալով համայնքի ղեկավար։
Տավուշի մարզի Նոյեմբերյան խոշորացված համայնքում 2021թ-ի դեկտեմբերի 5-ին կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Համայնքի ձևավորված ավագանու քվեարկությամբ նոր համայնքապետ ընտրվեց «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Արսեն Աղաբաբյանը։
Վերջինս Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ աշխատանքային պարտականությունների լիարժեք կատարմանը անցնելու է մարտի 1-ից։ Այս պահին համայնքում կատարվող աշխատանքները պասիվ են, քանի որ դեռևս չկա հաստատված բյուջե։
Համայնքի խնդիրները բազմաթիվ են և արդեն գարնանը պատրաստվում են սկսել սուբվենցիոն ծրագրերը։ Համայնքապետը նշեց, որ մեծածավալ աշխատանքներ են նախատեսում լուսավորության և ճանապարհաշինության ոլորտում։ Մեծ ուշադրություն են դարձնելու նաև համայնքների մշակութային հաստատությունների բարեկարգմանը։
Կարդացեք նաև
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարը՝ համացանցից